Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am

Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն, իսկ առողջարար մթերքերը նպաստում են երեխայի օրգանիզմի նորմալ աճին ու նրա ուղեղի ճիշտ զարգացմանը:

Եվ այսպես.  ի՞նչ մթերք է անհրաժեշտ երեխային

Ցանկացած միրգ ու բանջարեղեն, ինչպես նաեւ ձուկն ու անյուղ միսն օգտակար են երեխաների համար, սակայն, ահա այն չորս մթերքները, որոնք սննդի մասնագետների կարծիքով, պարզապես անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի.

Վուշի սերմեր

Վուշի սերմերը համարվում են ալֆա լինոլենային թթվի աղբյուր, որը լավացնում է գլխուղեղի կեղեւի գործունեությունը, ինչի պատճառով խորհուրդ են տալիս ներառել յուրաքանչյուր երեխայի ամենօրյա սննդակարգում: Բացի դրանից, որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ վուշի սերմերն օգտակար են նաեւ մարսողական համակարգի համար:

Ձկան յուղոտ տեսակներ

Սկումբրիան, թունան, սաղմոնը եւ ձկների այլ տեսակները հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք վերահսկում են նեյրոնների գործունեությունը: Իսկ սարդինա ձկնատեսակն ավելի մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ է պարունակում՝ մասնավորապես B12, ինչը թույլ է տալիս կանխել դեպրեսիան ու ամրացնել երեխայի նյարդային համակարգը:

Հունական ընկույզ

Հունական ընկույզն անհրաժեշտ է տեղեկությունները յուրացնելու եւ մտավոր գործառույթներն ամրապնդելու համար: Բացի դրանից, դրանց կազմում պարունակվող ճարպերը համարվում են օգտակար ընդհանուր առողջության եւ, մասնավորապես, սրտանոթային համակարգի համար:

Սպանախ

Սպանախը գիտությանը հայտնի ամենաօգտակար բանջարեղենից է: Այդ բանջարեղենի մեկ բաժակը պարունակում է վիտամին E-ի օրական նորմայի 15 տոկոսը, նաեւ պարունակում է մեծ քանակության ֆոլաթթու ու B խմբի այլ վիտամիններ: Սպանախն, ի դեպ, խորհուրդ են տալիս գործածել թարմ վիճակում (օրինակ՝ հավելել աղցանի մեջ), քանի որ եփելիս դրա օգտակար հատկությունների մեծ մասը կորում է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tonusmozga.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ